Ծրագրի մասին

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Վրաստանի քաղաքացիները տեղեկատվության պակաս ունեն երկրում տեղի ունեցող քաղաքական ու հասարակական գործընթացների վերաբերյալ: Հիմնական պատճառը հատկապես ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերում երկրի պետական լեզվին ոչ բավարար տիրապետելն է ու քաղաքական գործընթացներին՝ նրանց ոչ բավարար մասնակցությունը:

Պետական լրատվամիջոցներում բավարար տեղ չի հատկացվում ազգային փոքրամասնությունների լեզուներին եւ ազգային փոքրամասնությունների խնդիրների լուսաբանմանը: Այս իրավիճակն, իհարկե, որոշ չափով փոխվում է ընտրությունների ժամանակ, երբ քաղաքական գործիչները սկսում են “հետաքրքրվել” փոքրամասնությունների հարցերով: Եվ այս ամենը, որպես կանոն, կրում է քաղաքական քարոզչության բնույթ:

«Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի իրականացման նպատակն է բարձրացնել Վրաստանի հայազգի քաղաքացիների իրազեկման մակարդակը:

Ծրագրի շրջանակներում գործում է երկխոսության հարթակ, որին մասնակցում են ինչպես վրացի քաղաքագետները, հասարակական գործիչները և երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները, այնպես էլ Վրաստանի հայազգի քաղաքացիները: Վրաստանի հայազգի քաղաքացիները, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, իրենց համար մատչելի լեզվով տեղեկատվություն են ստանում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ու դրանց հետեւանքների մասին:

Դիվանագետները, վրացի քաղաքագետներն ու հասարակական գործիչներն իրենց հերթին պատկերացում են կազմում վիրահայերին վերաբերող հրատապ հարցերի մասին:

«Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի իրագործմանը աջակցում է «Բաց Հասարակություն Վրաստան» հիմնադրամը:

Banner Ardzagank Armenian