Լեւոն Իսախանյան

Ծրագրի համակարգող

LevonԼեւոն Իսախանյանը ավարտել է Սուխումիի պետական համալսարանը (իրավաբան), Պադովայի համալսարանը, Իտալիա (միջազգային հարաբերություններ, մարդու իրավունքներ), Գրենոբլի քաղաքական գիտությունների ինստիտուտը, Ֆրանսիա (քաղաքական գիտություններ), մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման Եվրոպական միջհամալսարանական կենտրոնը (մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում): Տիրապետում է հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իտալերեն լեզուներին:

Նինա Տեր-Սաակովա

Համակարգողի օգնական

Nina

Նինա Տեր-Սաակովան ավարտել է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան լեզվի եւ մշակույթի պետական համալսարանը (իսպաներեն եւ անգլերեն լեզուների մանկավարժ), Պադովայի համալսարանը, Իտալիա (քաղաքական գիտություններ, միջազգային հարաբերություններ, մարդու իրավունքներ): Մասնակցել է ՄԱԿ-ի Graduate Study Programme ծրագրին: Տիրապետում է հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն եւ իտալերեն լեզուներին:

Գեորգի Թումասյան

Վերլուծաբան

GiorgiԳիորգի Թումասյանը Թբիլիսիի Ազատ համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի ինստիտուտի ուսանող է: Նրա հիմնական մասնագիտությունն է՝ միջազգային հարաբերություններ, կենտրոնացում դեպի Մերձավոր Արեւելք, երկրորդական մասնագիտությունն է՝ միջազգային իրավունք: Տիրապետում է հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն եւ արաբերեն լեզուներին:

Մարինա Թորոսյան

Թարգմանիչ

MarinaՄարինա Թորոսյանը ավարտել է Թբիլիսիի Սուլխան-Սաբայի անվան պետական մանկավարժական համալսարանը, մանագիտությամբ՝ հայոց լեզու եւ գրականություն, վրաց լեզու եւ գրականություն: Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

 

Էլլա Խուդադովա

ֆինանսական տնօրեն

Ella

Էլլա Խուդադովան ավարտել է Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական համալսարանը, մասնագիտությամբ՝ կոմերցիոն իրավունք: Անցել է հաշվապահական հաշվառման եւ հարկային համակարգերի միջազգային չափանիշների ուսուցման դասընթացները: Տիրապետում է ORIS, SuperFin, 1C ծրագրերին: Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Վալերի Բադալյան

Վեբ դիզայներ

Valera

Վրաստանի տեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ֆակուլտետի կողմից Վալերի Բադալյանին շնորհվել է բակալավրի աստիճան տնտեսական տեղեկատվության մշակման և համակարգչային համակարգերի կառավարման ոլորտում: Նա տիրապետում է MS Windows, MS Office, Adobe Dreamviewer, Adobe Premiere, Photoshop, Pinnacle Studio ծրագրերին, ինչպես նաև հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներին:

Գարի Մանոյան

Օպերատոր

GaroԳարրի Մանոյանը ստացել է միջնակարգ կրթություն: 1996 թվականից զբաղվում է նկարահանմամբ եւ մոնտաժով: Նկարահանել եւ մշակել է ավելի քան հազար միջոցառումներ, հասարակական հանդիպումներ, ցուցահանդեսներ եւ այլն: Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

 

Էլզա Թորոսյան

Լրագրող

LizaԷլզա Թորոսյանը պատրաստվում է ընդունվել ԲՈՒՀ: «Հայարտուն» կենտրոնի ակտիվ կամավոր է եւ Վրաստանի հայ համայնքի երիտասարդ առաջնորդներից է: Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Ռոբերտ Քարտաշյան

Լրագրող

RobertՌոբերտ Քարտաշյանը Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Ավարտել է հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) վիրտուալ քոլեջը, հայ ժողովրդի պատմություն, հայ ճարտարապետություն եւ հայ մշակույթ մասնագիտությամբ: Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Banner Ardzagank Armenian