Պաատա Զաքարեիշվիլի

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարZakareishvili

1984 թ. ավարտել է Կազանի պետական համալսարանը: 1993 թ. ավարտել է Թբիլիսիի հոգևոր ակադեմիան:

1992-1995 թվականներին ղեկավարել է Մարդու իրավունքների և ազգերի միջև հարաբերությունների պետական հանձնաժողովի կրոնական իրավունքների պաշտպանության բաժինը: 1992-1997 թվականներին ղեկավարել է վրաց-աբխազական հակամարտության ռազմագերիների, անհայտ կորածների և հակամարտության տարածաշրջանի խաղաղ բնակչության պաշտպանության հանձնաժողովը: 1995 թ. զբաղեցրել է Աբխազիայի ինքնավար հանրապետության նախարարների խորհրդի տարհանվածների և փախստականների հարցերով խորհրդականի պաշտոնը: 1995-2000 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և ազգային փոքրամասնությունների հարցերի կոմիտեի աշխատակազմի ղեկավար: 2000-2001 թվականներին աշխատել է Վրաստանի քրեակատարողական վարչության նախագահի տեղակալ: 2002-2006 թվականներին եղել է Թբիլիսիի Քաղաքային խորհրդի անդամ:
1995-1997 թվականներին աշխատել է որպես «Բաց հասարակության հիմնադրամի» (Նյու Յորք) հարկադրված արտագաղթի ծրագրի համակարգող: 1995-2012 թվականներին վրացական կողմից համակարգել է Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) Վրաց-աբխազական քաղաքացիական երկխոսություն ծրագիրը: 1998-2012 թվականներին վրացական կողմից համակարգել է Հաշտեցման միջոցներ կազմակերպության (Լոնդոն) վրաց-աբխազական ծրագրերը, ինչպես նաև վրացական կողմից համակարգել է Շլայնինգի գործընթացը: 2000-2004 թվականներին եղել է Բաց հասարակություն-Վրաստան հիմնադրամի Գործադիր խորհրդի անդամ: 2009-2012 թվականներին ղեկավարել է Ազգայնականության և հակամարտության հետազոտության ինստիտուտը:

 

Հաղորդագրություն

2014 թ. հունիսի 17-ին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի՝ Պաատա Զակարեիշվիլիի հետ: Հանդիպումը նվիրված էր էթնիկական, լեզվաբանական և կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև կոնֆլիկտային տարածաշրջանների վերաբերյալ Վրաստանի պետական քաղաքականության վերլուծությանը:

Հանդիպումը կազմակերպվել էր «Քաղաքական մասնակցությունը երկխոսության միջոցով» նախագծի շրջանակներում, որին աջակցել էր Վրաստանի Բաց համայնք հիմնադրամը: Նախագծի կայքն է www.ardzagank.ge:

Պարոն Զակարեիշվիլին դրական է գնահատել Վրաստանի կառավարության որոշումը խորհրդային շրջանում կրոնական կազմակերպություններին հասցրած վնասի մասնակի փոխհատուցման մեխանիզմի ներդրման մասին և նշեց, որ տարիների ընթացքում գոյություն ունեցող միայն ուղղափառ եկեղեցու համար նախատեսված վնասի փոխհատուցման համակարգը ճիշտ չէր: Նախարարը ընդգծեց, որ որոշում է կայացվել աջակցել կրոնական կազմակերպություններին և այդ իսկ նպատակով ստեղծվել է կրոնի հարցերով պետական գործակալությունը: Նա նաև նշեց, որ օրակարգում են այնպիսի հարցեր, ինչպես կրոնական կազմակերպություններին իրենց՝ ոչ վիճահարույց ունեցվածքի փոխանցումը: Ավելին, գոյություն ունեն նաև վիճահարույց հարցեր, սակայն պետությունը պարտավոր է ուսումնասիրել այն հարցերը, որ անհանգստացնում են իր քաղաքացիներին և իրենց շահերից բխող որոշում կայացնել:

Ինքնորոշման հետ կապված հարցերի վերաբերյալ նախարարը նշեց, որ դրա հիմնական բաղադրիչներից մեկը նաև լեզուն է, և Վրաստանը եվրոինտեգրացման գորխընթացի շրջանակներում, իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել, որոնք պետք է իրականացնել:

Ինչ վերաբերում է հակամարտության մեջ գնտվող շրջաններին, ապա նախարարը նշեց, որ վիճակը ծանր է: Տվյալ ոլորտում իշխանությունների հիմնական գործողությունները ուղղված են աբխազական և օսական համայնքների հետ երկխոսության խթանմանը, Վրաստանի եվրաինտեգրացումը, որը անմիջական կապ ունի պետության ժողովրդավարացման հետ, և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշել են ժողովրդական դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը:

Հայկական համայնքի ներկայացուցիչները բարձրացրել են Ադրբեջանի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու հարցը, նաև Վրաստանի հայկական համայնքի կողմից Շուշի քաղաքի ազատագրման կապակցությամբ տոնակատարության վերաբերյալ Ադրբեջանի բողոքի հարցը, այնուհետև Վրաստանի իշխանությունների պասիվության վերաբերյալ՝ երրորդ կողմի ներկայացուցիչների պետության ներքին գործերին միջամտության հարցում: Ի պատասխան այս ամենի՝ նախարարը հայտարարեց, որ միջոցառումը կազմակերպվել էր, և որ եթե Վրաստանի իշխանությունները դեմ լինեին, այն չէր թույլատրվի: Նա նշեց, որ պետության շահերից չի բխում, որ իր քաղաքացիները չնշեն այս կամ այն տոնը, քանի որ Վրաստանում ինքնաարտահայտման ազատություն է, և պետությունը չի սահմանափակում իր քաղաքացիներին միջոցառումների կազամակերպման հարցում, որոնք բխում են իրենց շահերից, եթե դրանք ուղղված չեն Վրաստան պետության դեմ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նախարարը ասաց, որ վրաց պետությունը սպասում է Մինսկի խմբի որոշմանը և ավելացրեց, որ Վրաստանի դիրքորոշումը տարբերվում է որոշ պետությունների դիրքորոշումներից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Վրաստանի հարևան և բարիդրացիական պետություններ են: Վրաստանի քաղաքացիները՝ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, կազմակերպում են միջոցառումներ, այդ թվում՝նաեւ այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և պետությունը հարգալից է վերաբերվում իր քաղաքացիների ինքնաարտահայտման ազատությանը: Ապագայում ավելի լավ կլինի նախօրոք տեղեկացնել այն կառույցներին, որոնք պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացիներին:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացվեց հայերի նկատմանբ ատելության արտահատյության հարցը: Ի պատասխան դրան նախարարը նկատեց, որ, խոսքի ազատության և ինքնաարտահայտման սկզբունքներից ելնելով, պետությունը իրավասու չի պատժելու այդպիսի արտահայտությունների համար:

Առանձին նշվել են Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների վերաբերյալ խտրականության հարցերը ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից: Նախարարը խնդրել է իրեն հավելյալ տեղեկատվություն տրամադրել և խոստացել համապատասխան ուշադրության արժանացնել խնդրին:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են իրենց դժգոհությունը այն փաստի վերաբերյալ, որ խորհրդային շրջանում բռնագրավված հայկական տաճարների մի մասը ճանաչվել են որպես վիճահարույց եկեղեցիներ, քանի որ ուղղափառ եկեղեցին իր պահանջներն է ներկայացնում, և որ Վրաստանի կառավարությունը ինչ-որ տեղ Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի «կալանավորն» է այն հարցում, որը վերաբերում է Վիրահայոց թեմի վերադարձին՝ խորհրդային շրջանում բռնագրավված եկեղեցիների: Նախարարը նշել է, որ բոլոր տաճարները, որոնք տեղակայված են Վրաստանի տարածքում, Վրաստանի մշակութային ժառանգությունն են և պետությունը պարտավոր է պահպանել այդ ժառանգությունը: Նախարարը ասաց նաեւ, որ իրեն հայտնի է, թե ում եկեղեցիներն են դրանք և դրանք պետք է վերադարձվեն նրանց` ում պատկանում են: Նա վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ այդ տաճարների պատկանելության հարցը կգնտի իր լուծումը:

Վիդեո

Լուսանկարներ

View the embedded image gallery online at:
http://ardzagank.ge/hy/12#sigProGalleria2c84df4531

Banner Ardzagank Armenian