Գուրամ Օդիշարիա

Վրաստանի վարչապետի խորհրդականOdisharia

2014 թվականից Գուրամ (Միրիան) Օդիշարիան Վրաստանի վարչապետի խորհրդականն է: 2012-2014թթ. եղել է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար: 2012թ. եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ:
2005 թ. եղել է Կովկասյան ոչ կառավարական «Կովկասյան ֆորում» կազմակերպությունների միության համակարգող՝ վրացական կողմից: 2002-2003թթ. եղել է բրիտանական միջազգային «International Alert» կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Վստահության վերականգնում վրաց և աբխազական հասարակությունների միջև՝ «Կովկասյան ֆորումի» մասնակցությամբ» նախագծի խորհրդի նախագահ:
Մասնակցել է բազմաթիվ վրաց-աբխազական և կովկասյան հանդիպումների՝ հանրային դիվանագիտության շրջանակներում:
Բազմաթիվ վեպերի, պատմվածքների, փաստավավերագրական գրքերի և հոդվածների հեղինակ է:
1975 թ. ավարտել է Սուխումիի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:

 

Հաղորդագրություն

2014թ. սեպտեմբերի 19-ին «Հայարտուն» կենտրոնում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին Վրաստանի վարչապետի խորհրդական Գուրամ Օդիշարիայի հետ: Հանդիպումը նվիրված էր փոքրամասնությունների հետ և հակամարտության գոտիներում Վրաստանի պետական քաղաքականության վերլուծությանը:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին Վրաստանի քաղաքական կյանքին Վրաստանի ծագումով հայ քաղաքացիների ոչ ադեկվատ մասնակցության, ինչպես նաև պետական մարմիններում աշխատանքի ընդունման փաստացի խտրականության հետ կապված դժվարությունների վերաբերյալ հարցեր: Պարոն Օդիշարիան պատասխանեց, որ նման հարցերը կարող են լուծվել համատեղ, պետության բոլոր քաղաքացիների մասնակցությամբ:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին հայկական ճարտարապետության հետքերի ոչնչացման և որոշ վրաց պատմաբանների կողմից պատմության կեղծման փորձերին վերաբերող փաստեր, ներկայացվեցին նաև դժգոհություններ, որ խորհրդային շրջանում բռնագրավված մի շարք հայկական եկեղեցիներ Վրաստանի կառավարությունը չի վերադարձնում Վիրահայոց թեմին: Բարձրացվեցին նաև սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր:

Պարոն Օդիշարիայի հետ հանդիպման ժամանակ փլուզվեց Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով, պարոն Օդիշարիան կապ հաստատեց Մշակութային ժառանգության պաշտպանության պետական գործակալության ղեկավարության հետ, որից հետո գործակալության ներկայացուցիչները այցելեցին Սուրբ Մինաս եկեղեցի և ուսումնասիրեցին նրա վիճակը: Պետք է նշել, որ այս եկեղեցին համարվում է այն հայկական եկեղեցիներից մեկը, որը բռնագրավված է եղել Վիրահայուց թեմից խորհրդային շրջանում և չի վերադարձվել թեմին Վրաստանի անկախության հռչակումից հետո:

Վիդեո

Լուսանկարներ

View the embedded image gallery online at:
http://ardzagank.ge/hy/15#sigProGalleria654b5cd77f

Banner Ardzagank Armenian