Ուիլյամ Լահյու

Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար
Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ղեկավարLahue

Կարդալ ավելին...

Օլիվեր Ռայսներ

ՎրաստանումԵՄպատվիրակության ծրագրերի համակարգողReisner

Կարդալ ավելին...

Իրակլի Ալասանիա

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահAlasania

Կարդալ ավելին...

Եվա Պաստրանա

Վրաստանում ԵՄ պատվիրակության մարդու իրավունքների համակարգողPastrana

Կարդալ ավելին...

Բեքա Մինդիաշվիլի

Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր Հանդուրժողականության կենտրոնի տնօրենMindiashvili

Կարդալ ավելին...

Գիորգի Բարամիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալBaramidze

 

Գիորգի Բարամիձեն Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալն, 1992-2003 թվականներին և 2012 թվականից առ այսօր՝ Խորհրդարանի անդամ: Խորհրդարանում տարբեր ժամանակներ նա զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակավոր հետախուզական հանձնաժողովի նախագահի, «Քաղաքացիների միություն» խմբակցության նախագահի, Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի, «Միացյալ ժողովրդավարականների» խմբակցության նախագահի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության նախագահի պաշտոնները: 1995-1999 թվականներին նա եղել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Կարդալ ավելին...

Իվլիանե Խաինդրավա

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղարIvliane

Կարդալ ավելին...

Լևան Բերձենիշվիլի

Վրաստանի Խորհրդարանի անդամLevanBerdzenishvili

Կարդալ ավելին...

Զաքարիա Քուցնաշվիլի

Վրաստանի խորհրդարանի անդամZakaria

Զաքարիա Քուցնաշվիլին «Վրացական երազանք» խմբակցության անդամէ, Իրավաբանական հարցերի կոմիտեի անդամ, Պետական Սահմանադրական հանձնաժողովի անդամ, ԵԱՀԿ խորհրդարանային վեհաժողովում խորհրդարանային պատվիրակության անդամ, Ուղղափառության միջխորհրդարանային վեհաժողովի խորհրդարանային պատվիրակության ղեկավար:

Ավարտել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագիտության մասնագիտությամբ:

1998-1999 թվականներին եղել է Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ, 2007-2012 թվականներին՝ Վրաստանի Պատրիարքարանի իրավաբանական ծառայության ղեկավար:

Կարդալ ավելին...

Զազա Վաշաղմաձե

Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահZazaa

Զազա Վաշաղմաձեն Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահն է:
1996 թվականին ավարտել է Թբիլիսիի Հումանիտար ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը: 1996-1998 թվականներին մասնակցել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության լրիվ դասընթացներին: 2010 թվականին ավարտել է Վրաստանի Պատրիարքարանի Սուրբ Անդրիա Նախավկայի անվան վրացական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը՝ եկեղեցական իրավունք և պատմություն մասնագիտությամբ: 2011 թվականից նույն համալասարանի դոկտորանտ է միջազգային իրավունքի գծով:

1996-2013 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, 2009-2013 թվականներին՝ մանկավարժական գործունեությամբ, կրոն և իրավունք, եկեղեցական իրավունք, միջազգային իրավունք, քաղաքացիություն և ժողովրդավարություն ուղղություններով Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կարդալ ավելին...

Գուրամ Օդիշարիա

Վրաստանի վարչապետի խորհրդականOdisharia

2014 թվականից Գուրամ (Միրիան) Օդիշարիան Վրաստանի վարչապետի խորհրդականն է: 2012-2014թթ. եղել է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար: 2012թ. եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ:
2005 թ. եղել է Կովկասյան ոչ կառավարական «Կովկասյան ֆորում» կազմակերպությունների միության համակարգող՝ վրացական կողմից: 2002-2003թթ. եղել է բրիտանական միջազգային «International Alert» կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Վստահության վերականգնում վրաց և աբխազական հասարակությունների միջև՝ «Կովկասյան ֆորումի» մասնակցությամբ» նախագծի խորհրդի նախագահ:
Մասնակցել է բազմաթիվ վրաց-աբխազական և կովկասյան հանդիպումների՝ հանրային դիվանագիտության շրջանակներում:
Բազմաթիվ վեպերի, պատմվածքների, փաստավավերագրական գրքերի և հոդվածների հեղինակ է:
1975 թ. ավարտել է Սուխումիի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:

Կարդալ ավելին...

Պաատա Զաքարեիշվիլի

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարZakareishvili

1984 թ. ավարտել է Կազանի պետական համալսարանը: 1993 թ. ավարտել է Թբիլիսիի հոգևոր ակադեմիան:

Կարդալ ավելին...

Ուչա Նանուաշվիլի

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)

Ucha

1996 թվականին ավարտել է Թբիլիսիի քաղաքագիտության ինստիտուտը, 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, միջազգային իրավագիտություն մասնագիտությամբ, 2005 թվականին ավարտել է Թբիլիսիի քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
2010-2012 թվականներին Ուչա Նանուաշվիլին եղել է Մարդու իրավունքների տան վարչության նախագահ, 2007-2012 թվականներին՝ Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, 2003-2004 թվականներին՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի դասախոս, 2000-2002 թվականներին՝ Թբիլիսիի քաղաքագիտության ինստիտուտի դասախոս, 1996-2007 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել մարդու իրավունքների տեղեկատվական եւ փաստաթղթավորման կենտրոնում:

Կարդալ ավելին...

Նիկա Մելիա

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Melia

Նիկա Մելիան Միասնական ազգային շարժման Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն է:
2002 թվականին ավարտել է Վրաստանի Պետական անվտանգության նախարարության ակադեմիան՝  իրավաբանի մասնագիտությամբ: 2006 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի, Բրուքս միջազգային հարաբերությունների բաժանմունքի մագիստրատուրան:
2002-2003 թվականներին աշխատել է Վրաստանի Անվտանգության նախարարությունում՝ որպես քննիչ: 2007 թվականին աշխատել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի անձնակազմի Պաշտպանության և կարգապահության դեպարտամենտում՝ որպես խորհրդատու: 2007-2008 թվականներին աշխատել է նույն անձնակազմի Պետական անվտանգության դեպարտամենտում՝ որպես խորհրդատու:  2008-2009 թվականներին եղել է Իրագործման ազգային բյուրոյի ղեկավարի տեղակալը: 2009-2010 թվականներին աշխատել է նույն բյուրոյում՝ որպես ղեկավար: 2010 թվականին եղել է Իրագործման ազգային բյուրոյի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավարը: 2010-2012  թվականներին եղել է նույն բյուրոյի նախագահը: 2012 թվականից Մթածմինդայի գամգեոբայում զբաղեցում է գամգեբելու պաշտոնը:

Կարդալ ավելին...

Դիմիտրի Լորթքիփանիձե

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Lortkipanidze

Դիմիտրի Լորթքիփանիձեն Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է (Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմություն): 1992 թ. նա ավարտել է Վրաստանի Տեխնիկական համալսարանի հիդրոտեխնիկայի բաժանմունքը: 1998 թ. ավարտել է Թբիլիսիի Հումանիտար-տնտեսական ինստիտուտը, իրավաբանի մասնագիտությամբ:
1989 թվականից Վրաստանի բնապահպանական շարժման անդամ է: 1992-98 թվականներին եղել է Վրաստանի տեղեկատվական  հետախուզական ծառայության կադրերի բաժնի ինսպեկտոր, Աբխազիայի ինքնավար մարզի Ներքին գործերի նախարարության շտաբի ավագ ինսպեկտոր:
1999 թ. եղել է Վրաստանի քաղաքացիների միության Սաբուրթալոյի շրջանային կազմակերպության նախագահը: 2006 թվականից «Վրաստանի ուղին» քաղաքական միության հիմնադիրը և քաղաքական խորհրդի նախագահն է:
2008 թվականին ընտրվել է Վրաստանի Խորհրդարանի անդամ (Միասնական ընդդիմություն):

Կարդալ ավելին...

Դավիթ Լոսաբերիձեի

Ժողովրդավարության կենտրոնի ցանցի վարչության նախագահ

Losaberidze

Դավիթ Լոսաբերիձեն հադիսանում է տեղական ժողովրդավարության կենտրոնի ցանցի վարչության նախագահը: 1992 թվականին Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում նա ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:

Ունի ոչ կառավարական բաժանմունքում աշխատելու բազմամյա փորձ: Նրա հետաքրքրությունների ոլորտին են վերաբերում տեղական ինքնակառավարման, նացիոնալիզմի գենեզիսի և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերը:

2003 թվականից Եվրոպական Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսին կից տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմդի անդամ է: 2013 թվականից նախագահում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ինֆրաստրուկտուրայի նախարարությանը կից ինքնակառավարման և տարածաշրջանային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդը:

Կարդալ ավելին...

Վլադիմիր Շկոլնիկով

Հարավային Կովկասում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական

Shkolnikov

Վլադիմիր Շկոլնիկովը` Հարավային Կովկասում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդականն է: 2008-2011 թթ.-ին քաղաքացիական հասարակության կազմակերպություններում նա զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ, 2004-2008 թթ. աշխատել է որպես ժողովրդավարացման բաժնի ղեկավար Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյում, 1995-2004 թթ. Պարոն Շկոլնիկովը վերոհիշյալ կազմակերպությունում աշխատել է որպես միգրացիայի եւ ազատ շարժման հարցերով խորհրդական, եւ 1989-1995 թթ. աշխատել է որպես հիմնական հետազոտական խորհրդատու Հետազոտությունների և Զարգացման կորպորացիայում (RAND Corporation) ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում:

Կարդալ ավելին...

Չիորա Թաքթաքիշվիլի

Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման Խորհրդարանային կոմիտեի փոխնախագահ

chiora

Չիորա Թաքթաքիշվիլին Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման Խորհրդարանային կոմիտեի փոխնախագահ: Ավարտել է Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը, ապա ստացել իր մագիստրոսական կոչումը Փարիզ 8 համալսարանում հասարակական իրավունք մասնագիտությունից: 2004 թվականին աշխատել է Վրաստանի արդարադատության նախարարության միջազգային հարաբերությունների բաժնում՝ որպես խորհրդատու: 2004-2008-ին եղել է Կրթության և գիտության նախարարի խորհրդատու և նախարարության իրավաբանական վարչության պետ: 2008 թվականից սկսած նա Վրաստանի պարլամենտի պատգամավոր է:

Կարդալ ավելին...

Բենժամեն Ռինակեր

Վրաստանում ԱՄՆ Դեսպանության քաղաքական հարցերի ոփիցերRinaker

Բենժամեն Ռինակերը Վրաստանում ԱՄՆ Դեսպանության քաղաքական հարցերի ոփիցերն է: 2010 թվականի փետրվարից նա ծառայում է ԱՄՆ Պետական դեպարտամենտում, նախ՝ Կոլումբիայի, Բոգոտայի ԱՄՆ-ի Դեսպանության հյուպատոսական բաժնում, 2010-2012 թվականներին, իսկ 2013 թվականի հունիսից Վրաստանում՝ իբրև ԱՄՆ-ի Դեսպանության քաղաքական ոփիցեր: 2009 թվականին Բենժամեն Ռինակերը Ջոնս Հոպկինսի համալսարանին կից ստացել է միջազգային հարաբերությունների և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, իսկ 2003 թ. Northwestern համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների և իսպաներենի բակալավրի աստիճան:

2005-2007 թվականներին, իբրև օրենսդիր օգնական, աշխատել է սենատոր Բենժամեն Նելսոնի գրասենյակում:

Կարդալ ավելին...

Գիա Նոդիա

Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի վարչության նախագահ

IMGP8307

Գիա Նոդիան Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի վարչության նախագահն է, Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանին կից Կովկասյան ուսումնասիրությունների միջազգային դպրոցի տնօրենը:
1976 թվականին ավարտել է Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը: 1982 թվականին Թբիլիսիի պետական համալսարանի կողմից նրան շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան:
2008 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերը՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար:
Գիա Նոդիան ուսումնասիրում է քաղաքական փիլիսոփայության խնդիրները, մասնավորապես՝ ժողովրդավարության եւ ազգայնականության հարաբերությունը արդի հետկոմունիստական փորձի լույսի ներքո եւ ժողովրդավարության հիմնախնդիրների այլ դիտանկյունները:

Կարդալ ավելին...

Շալվա Նաթելաշվիլի

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության հիմնադիր-նախագահն է

1384087 446547778795373 657431888 n

Շալվա Նաթելաշվիլին Վրաստանի Լեյբորիստական կուսակցության հիմնադիր-նախագահն է:
Նա 1981 թվականին գերազանց ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1989 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրան՝ միջազգային իրավունքի մասնագիտությամբ (Մոսկվա), իսկ 2004 թվականին ավարտել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Առաջնորդների դասընթացը» (Վաշինգտոն):
1981-1992 թվականներին, որպես ստաժոր, քննիչ, ավագ դատախազ և միջազգային հարաբերությունների բաժնի պետ աշխատել է Վրաստանի գլխավոր դատախազությունում:
1992-1999 թվականներին եղել է ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ, Վրաստանի Սահմանադրության խմբագրական հանձնաժողովի ղեկավար:

Կարդալ ավելին...

Նինո Բուրջանաձե

«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահ

1378098 443341925782625 58092166 nՆինո Բուրջանաձեն «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահն է:
1981 թվականին ավարտել է Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1986-1990 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում:
1995-2008 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, այդ թվում 2001-2008 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ:
2003 թվականի նոյեմբերից մինչև 2004 թվականի հունվարը և 2007 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականի հունվարը իրականացրել է Վրաստանի նախագահի պարտականությունները:
2000-2008 թվականներին եղել է ԵԱՀԿ-ի խորհրդարանային վեհաժողովի փոխնախագահը, 2001-2008 թվականներին եղել է Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի նախագահը:

Կարդալ ավելին...

Դավիթ Բերձենիշվիլի

«Վրացական երազանք՝ Հանրապետականներ» խորհրդարանային ֆրակցիայի նախագահ

bԴավիթ Բերձենիշվիլին «Վրացական երազանք՝ Հանրապետականներ» խորհրդարանային ֆրակցիայի նախագահն է, Սփյուռքի և Կովկասի հարցերով խորհրդարանային կոմիտեի անդամ, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման խորհրդարանային կոմիտեի անդամ:
1990-1992 թվականներին դարձավ Վրաստանի Գերագույն խորհրդի անդամ, 1992-1995 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի անդամ, 1991-1996 թվականներին՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, 1996-2000 թվականներին՝ Վրաստանի Հանրապետական կուսակցության գործադիր քարտուղար, 2000-2005 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, 2002-2004 թվականներին՝ ք. Թբիլիսիի Սակրեբուլոյի «Ազգային շարժում-ժողովրդավարական ճակատ» ֆրակցիայի նախագահ, 2004-2008 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի անդամ, 2006-2007 թվականներին՝«Ժողովրդավարական ճակատ» խորհրդարանային ֆրակցիայի նախագահ, 2005-2009 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի անդամ:

Կարդալ ավելին...

Դավիթ Դարչիաշվիլի

«Միասնական ազգային շարժում» ֆրակցիայի անդամ

dԴավիթ Դարչիաշվիլին «Միասնական ազգային շարժում» ֆրակցիայի անդամ է, պաշտպանության և անվտանգության խորհրդարանային կոմիտեի փոխնախագահը, ինչպես նաև Եվրոպայի հետ ինտեգրման խորհրդարանային կոմիտեի անդամ:
1992-2002 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի գիտական աշխատող, 2000-2003 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի հետազոտական դեպարտամենտի պետ, 2004-2008 թվականներին՝ «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, 2008-2012 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ:

Կարդալ ավելին...

Banner Ardzagank Armenian