inauguracia 1

Վրաստանի նախագահի երդմնակալությունը

2013 թ. նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունը: Արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր էր ստացել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի բակում, Վրաստանի նախագահի պաշտոնական երդմնակալության արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, Վրաստանի օրենսդիր և գործադիր մարմինների, դատական և այլ իշխանությունների բարձր պաշտոնյաներ, տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակություններ և հյուրեր, ինչպես նաև Վրաստանի տարբեր ազգային համայնքների, ավանդական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երդմնակալության արարողությանը մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Հանդիսավոր արարողությանը իր մասնակցությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, թեմի՝ պետության հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու Լևոն Իսախանյանի ուղեկցությամբ:

Բաժանորդագրում

Banner Ardzagank Armenian