IMG 5301

"Մարդու իրավունքներն իմ աչքերով" դասընթաց

"Կրթական և մշակութային կամուրջներ" ՀԿ-ն միջազգային իր 6 գործընկերների հետ համատեղ իրականացրեց միջազգային դասընթաց "Մարդու իրավունքներն իմ աչքերով", խորագրով, որը տեղի ունեցավ Երևանում 2014 թ. մարտի 3-ից 11-ը: Ծրագրին մասնակցեցին երիտասարդ առաջնորդներ 7 երկրներից. Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լատվիայից, Մոլդովայից, Իսպանիայից և Գերմանիայից:

Դասընթացն իրականացվեց "Երիտասարդությունը շարժման մեջ" (Youth in Action) ծրագրի շրջանակներում Եվրամիության ֆինանսավորմամբ և եզակի հնարավորություն էր ընձեռում երիտասարդ առաջնորդներին հանդիպելու Հայաստանում:

Ծրագրի համակարգողը Արփինե Կոստանյանը հրավիրել էր մարդու իրավունքների փորձագետ Լևոն Իսախանյանին Վրաստանից, ով թրեյնինգի ժամանակ հանդիսացավ փորձագետներից և հռետորներից մեկը: Նա հետաքրքիր զեկույցներ ներկայացրեց մարդու իրավունքների գաղափարի, պատմության, մեխանիզմների և դրանց կառույցների վերաբերյալ:

Փորձագետների մասնագիտացված թիմից էին Անի Լեքղիվանը (ERCP միություն, Ֆրանսիա), Նելլի Գիշյանը (ԵԱԴ ՀԿ-ի փորձագետ, Հայաստան), ովքեր հետաքրքիր զեկույց ներկայացրեցին: Նելի Գիշյանը ներկայավրեց "Ոչ ատելություն խոսքի Համաեվրոպական շարժման" և մարդու իրավունքների գրագիտության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև ներկայացրեց մարդու իրավունքի մասին գրականություն: Փորձագետների թիմին էր պատկանում նաև Աստղիկ Հարությունյանը, ով մասնագիտացված է լուսանկարչության և լուսանկարչության էթիկան մարդու իրավունքներում:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները զարգացրեցին և փոխանակեցին իրենց գիտելիքները մարդու իրավունքների հիմնական գաղափարների շուրջ: Հետաքրքիր դասընթացներ կազմակերպվեցին մարդու իրավունքների հիմնական սկզբունքների, ինչպես նաև դրանց կառույցների, պատմության վերաբերյալ` թե ինչպես դիմել մարդու իրավունքների կառույցներ և այլն: Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն գիտելիքները խորացնել հմուտ Մարդու Իրավունքների փորձագետների խմբի շնորհիվ, ովքեր մեծ փորձ և գիտելիքներ ունեին մարդու իրավունքների վերաբերյալ, այլ նաև մասնակցեցին տարբեր երկխոսությունների և կլոր սեղանի շուրջ քննարկումների, ինչի ընթացքում միմյանց հետ կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով և գաղափարներով: Թրեյնինգը հիմնված էր նաև մասնակիցների միջև միջմշակութային հաղորդակցության և երկխոսության վրա, որի նպատակն էր ստեղծել հանգիստ ու խաղաղ պայմաններ ինքնաարտահայտման, հաղորդակցման և ներգրավվման համար:

Թրեյնինգ դասընթացի վերջում մասնակիցները հեռացան Հայաստանից ոչ միայն նոր ստացած գիտելիքներով մարդու իրավունքների թեմայի մասին, միմյանց մշակույթների մասին, այլ նաև նոր ձեռք բերված ընկերներով և հետագա համագործակցության կապերով երիտասարդության բնագավառում:

"Կրթական և մշակութային կամուրջներ" հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին՝ նպատակ ունենալով տարբեր երկրների միջև ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կամուրջներ գցել, ստեղծել խաղաղ պայմաններ միջմշակութային հաղորդակցման և արտահայտման համար, միավորել տարբեր երկրների երիտասարդներին և այլն: Հկ-ն իրականացնում է երիտասարդական փոխանակման ծրագրեր, գիտաժողովներ, դասընթացներ, սեմինարներ, ուսումնական նիստեր, գիտական այցեր, կրթական ծրագրեր, ինչպես նաև գիտական հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ և դասախոսություններ տարբեր թեմաների շուրջ:

 

Բաժանորդագրում

Banner Ardzagank Armenian