Lori Ardzagank

Ուխտագնացություն Ախթալա, Հաղպատ, Սանահին և Օձուն

2014 թվականի մայիսի 4-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը կազմակերպեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող հայկական միջնադարյան հոգևոր և պատմական տաճարներ: Ուխտագնացությանը մասնակցում էին հայ, վրացի, ռուս, ուկրաինացի և ղազախ ազգությունների ուխտավորներ: Ընդհանուր առմամբ ուխտագնացությանը մասնակցում էր վեցից մինչև 70 տարեկան 130 մարդ:

Ուխտավորներին ուղեկցում էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը, Թեմի բաժինների ղեկավարներ Լևոն Իսախանյանը, Վալերի Բադալյանը, Իսայի Աբովյանը, Իննեսա Սարուխանյանը և Գևորգ Պողոսովը:

Ուխտագնացության նպատակն էր, հոգևոր սննդի հետ միասին, ուխտավորներին ծանոթացնել հայկական մշակութային ժառանգությանը և ճարտարապետական հուշարձաններին: Հարկ է նշել, որ Հաղպատ և Սանահին մենաստանային համալիրները մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ:

Տեսանյութ

Ֆոտո ալբոմ 

Բաժանորդագրում

Banner Ardzagank Armenian