Nils

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների Հանձնակատար. «միանշանակ է, որ բռնագրավված գույքի վերադարձման գործընթացը բնութագրվում է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անարդար դրսեւորմամբ»

Պատասխանելով Խորհրդային շրջանում բռնագրավված կրոնական կազմակերպությունների գույքի վերադարձման պրոցեսի խտրական մոտեցման հետ առնչվող հարցին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների Հանձնակատարը նշել է, որ ինքը քննարկել է այս հարցը տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ վրացական իշխանությունների հետ: Ըստ նրա` «միանշանակ է, որ բռնագրավված գույքի վերադարձման գործընթացը բնութագրվում է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անարդար դրսեւորմամբ: Ինձ հայտնի է դարձել իշխանական կառույցների եւ տարբեր կրոնական կազմակերպությունների միջեւ վերջիններիս սեփականության վերադարձման վերաբերյալ երկխոսության գոյության մասին, որի արդյունքում որոշակի առաջընթաց է կատարվել, քանի որ ոչ վաղ անցյալում մի Սինագոգ եւ Լյութերական եկեղեցի վերադարձվել է համապատասխան կրոնական կազմակերպություններին: Միանշանակ պետք է նշել, որ շատ բան պետք է արվի Հայոց Թեմի եկեղեցիների վերադարձման ուղղությամբ: Մինչեւ իմ այցը ես տեղեկացված էի, որ այդ եկեղեցիներից շատերը հանդիսանում են մշակութային հուշարձաններ, սակայն գտնվում են ոչնչացման եզրին, եւ պետք է արվի ավելին դրանք որպես Վրաստանի մշակութային ժառանգություն պահպանելու համար: Վրաստանի իշխանությունները վստահեցրել են ինձ, որ իրենք աշխատում են այդ հարցերի ուղղությամբ, եւ ես կցանկանայի այս առումով տեսնել արագ առաջընթաց»:

 

Բաժանորդագրում

Banner Ardzagank Armenian